Пробная
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել
Жанр: хип-хоп
О песне «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել»
Песня «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել» создана пользователем Bitlo с помощью искусственного интеллекта Bitlo. Жанр: хип-хоп. Создано: 2026.
- Название
- Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել
- Артист
- Артист Bitlo
- Жанр и стиль
- хип-хоп
- Создано
- 18.05.2026
- Лайки
- 0
- Создано с помощью
- Нейросети Bitlo (музыка, текст, вокал)
«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել» — песня в жанре хип-хоп, которую пользователь Bitlo создал в онлайн-студии с помощью нейросети.
Другие песни этого автора на Bitlo: «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,», «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,», «- Բ ա՛ ր և, - Մեկ հատիկ այս բառն եմ ասում՝ Կնքվա...».
Трек опубликован в мае 2026 года.
Исполнитель
Артист Bitlo
Нейроартист Bitlo
Страница артиста Артист Bitlo →Текст песни «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել»
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
Ու թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
թե ինքըդ քեզ արհամարհես
ու համառես,
քեզ հետ վիճի՛,
քեզ չզիջի՛,
համբերատար քեզ հետ խոսի՜,
հակառակո՛ւմ քեզ համոզի
ինքը… հզոր Հանրությունը…
Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
Որ ուրիշի խինդով խնդաս,
Որ ուրիշի ցնծությունով
Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
Լինես, մնաս ամենքի հետ,
Նրանց կամքին հպատակվես,
«Ես»-դ խառնես մեծ «մենք»-ի հետ,
Նրանց ցավով լուռ տապակվես:
Տրվես նրանց լույսի նման
Եվ չխաբես՝ հույսի նման:
Արշալույսի նման բացվես
նրա՛նց համար,
Վերջալույսի նման բոցվես
նրա՛նց համար:
Թե լաց լինես՝ նրանց համար,
Թե բաց լինես՝ նրանց համար:
Եվ հա՜ց լինես նրանց համար՝
հոգևոր հա՛ց,
Քեզ նրանցով կյանքում զինես
Եվ նրանցով կյանքում լինես
ոգևորվա՜ծ:
Եվ նրանցով կյանքում լինես
թույլ կամ ուժեղ,
Եվ նրանցով կյանքում լինես
բույլ կամ մժեղ,
Թշվառ՝ ինչպես անապաստան,
Հարուստ՝ ինչպես լայն տափաստան…
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
Որ նրանց հետ մթնես-ամպես
Եվ նրանց հետ շանթարձակվես.
Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
Ինչպես նամակ և կամ բացիկ…
Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
Կյանքդ խառնել նրանց կյանքին,
Տառապանքդ՝ տառապանքին,
Ջանքդ՝ ջանքին,
Ցանքդ՝ ցանքին,
Եվ ենթարկվել նրանց կամքին,
Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել…